Արևածագի միջնակարգ դպրոց

Մեր կազմակերպչական անկյունները

posted by arevatsag in Չդասակարգված and have Մեկնաբանությունները կասեցված են Մեր կազմակերպչական անկյունները-ում

Միջոցառումներ

Արևածագի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ բաց դաս քիմիա առարկայից<< Անվտանգության կանոնները քիմիայի աշխատասենյակում աշխատելիս, խառնուրդների բաժանումը>> թեմայով: Աշակերտները մեծ ոգևորությամբ կատարեցին տարբեր փորձեր՝ պահպանելով անվտանգության կանոնները:

 

Արևածագի միջն. դպրոցի 2-րդ դասարանցիները փորձեցին ամփոփել <<Աշուն >> թեման և նոր միայն գիտելիքների մեծ պաշարով հյուր ընդունել առաջին ձյանը:Երեխաները խմբային աշխատանքների և աշնանային գեղեցիկ երգերի միջոցով աշնանային հաճելի տրամադրություն պարգևեցին ներկա ուսուցիչներին:
Տնօրեն Ա,Երիցյանի կողմից հավանության արժանացան աշակերտների կողմից պատրաստված աշնանային խորագրով գրքույկները: Արևածագի միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ միջոցառում ՝նվիրված Անկախության 26-ամյակին: Հայրենիքին նվիրված բանաստեղծություններով ու երգերով ելույթ ունեցան երկրորդից տասներկուերրորդ դասարանի աշակերտները:Վերջում նրանք իրենց բարեմաղթանքները փակցրեցին ՀՀ քարտեզին:

 

 

Մարտի  10-ին  Արևածագի միջնակարգ դպրոցի  7-րդ դասարանում անցկացվեց բաց դաս մաթեմատիկա առարկայից՝ <<Ա. Շիրակացու խնդիրները >> թեմայով – ուս՝ Բ. Էվոյան:

Դասն անցավ միջառարկայական կապերի միջոցով և մթնոլորտը դարձավ ավելի հաճելի ու աշխույժ:

Աշակերտներն իրենց գիտելիքներով ապացուցեցին , որ մաթեմատիկական թվերը խոսուն են:

Թվերը հանդես եկան եկեղեցաշինության , տնտեսության և այլ ոլորտների մեջ:

Աշակերտները  ներկայացրին իրենց կազմած խնդիրները կյանքի վերաբերյալ:

Մաթեմատիկայի աշխարհին գունային երանգ հաղորդեցին հայրենասիրական երգերն ու բանաստեղծությունները նվիրված հայ զինվորին ու հայոց բանակին:

Դասը հաջողված էր , դինամիկ և ուսանելի:

Արևածագի միջնակարգ դպրոցում մարտի մեկին , ուս. պլանով նախատեսված, տեղի ունեցավ  ՔՊ և ԱԻ-ի օր: Նախօրոք մշակվեց միջոցառման սցենարը:

Քանի որ դպրոցը ջեռուցվում է գազով, պայմանականորեն III հարկում տեղի ունեցավ գազի արտահոսք, որին հետևեց պայթյուն և հրդեհ:

Տագնապի ազդանշանով աշակերտները  և դպրոցի ողջ անձնակազմը արագ տարահանվեցին:Պայթյունի և հրդեհի հետևանքով աշակերտների շրջանում կային <<վիրավորներ>>, <<կոտրվածքներ>> և <<այրվածքներ>>: Փրկարար խմբի անդամները կարճ ժամանակում կարողացան դպրոցից դուրս բերել <<վիրավորներին>>, որոնց  առաջին օգնություն ցույց տվեցին սանիտարական խմբի անդամները:

Այնուհետև գործի անցավ հրշեջ խմբի անձնակազմը, արագորեն չեզոքացրեց առաջացած հրդեհը:

Փետրվարի 19-ը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և այդ օրը 2008 թվականից Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր:
Մեզնից շատ-շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով, մանկական բանաստեղծություններով, անմահ քառյակներով, պոեմներով։ Սովորական առօրյայից տարբերվող, տոնական մթնոլորտ էր նաև Արևածագի միջնակարգ դպրոցում, որտեղ աշակերտները պատահականության սկզբունքով միմյանց համար գիրք-նվերներ էին պատրաստել՝ ուրախանալով և ուրախացնելով իրենց ընկերներին. չէ՞ որ գիրքը մարդու լավագույն բարեկամն է։

Փետրվարի 1-ին Արևածագի միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանում տեղի ունեցավ հայրենասիրական միջոցառում՝ նվիրված հայոց բանակի կազմավորման 25-ամյակին, դասվար՝ Է. Աթյան։ Միջոցառման ժամանակ երեխաները գովերգեցին հայոց բանակի մարտիկներին ու նրանց քաջագործությունները և մեծերի նման հպարտությամբ երդվեցին՝ նվիրվել հայրենյաց սուրբ գործին.
Քեզնով երդվելիս իմ սուրբ հայրենիք՝
Ձեռքս դնում եմ իմ սրտի վրա՝
Սեղմելու նման, 
Որ… հանկարծ չպայթի դողից,
Որ չկորցնեմ քո մի կտոր հողից։ ոնդ շնորհավո’ր, սիրելի՛ զինվոր: Հենց այս խորագրով տոնական միջոցառում էր Արևածագի միջնակարգ դպրոցում՝ նվիրված Հայոց բանակի ստեղծման 25-ամյա տարեդարձին, կազմակերպիչ՝ Նաիրա Մելիքսեթյան։ Աշակերտները ներկայացրին հայոց բանակի կազմավորման փառավոր ուղին, մեր ոգեկոչեցին մեր մարտիրոսված հերոսների անմահ հիշատակը։ Հայոց բանակի օրը խորհրդանշում է մեր նորանկախ պետության փառավոր հաղթանակները, որոնք կերտեցին Հայաստանի երրորդ հանրապետության անկախությունն ու ինքնավարությունը: Միջոցառմանը ներկա հյուրերից էր նաև Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, որն իր շնորհավորական ուղերձը և օրհնանքը հղեց ներկաներին՝ խոսելով բանակաստեղծման սուրբ գործի կարևորության մասին։

                  << Ա հնչյուն-տառի>> տոնահանդես  

Մանուկների համար յուրաքանչյուր օր պետք է տոն դարձնել: Այդպիսի մի տոն էր 1-ին դասարանցիների համար                   << Ա հնչյուն-տառի>> ուսուցմանը նվիրված տոնահանդեսին , երբ նրանց աչքերը փայլում էին մեծն Մաշտոցին երդում տալիս: Շուրջը գունավոր էր ու աղմկոտ՝ ճիշտ իրենց նման: Գեղեցիկ էր նրանց մուտքը այբուբենի զարմանահրաշ աշխարհ:Նրանք երկար կհիշեն այս հրաշքը,որ պարգևեց նրանց իրենց սիրելի ուսուցչուհին` Գոհար Չատին                                                                                                                                                                                                                                               

<<Մայրիկի ծաղիկը>> բաց դաս

2-րդ դասարանում օրերս կայացավ բաց դաս մայրենի լեզվից: Այն կարելի էր համարել ինտեգրված դաս, քանի որ իր մեջ ներառում էր  նաև մաթեմատիկա , կերպարվեստ, երաժշտություն:Ճաշակով ձևավորված դասարանում , ուսուցչի հմուտ վարպետությամբ աշակերտները յուրացրեցին թեման, կատարեցին խմբային աշխատանք,կրկնեցին անցած լեզվական նյութը և ուրախ տրամադրությամբ ավարտեցին դասը:

Կ. Հարությունյանdsc_2427 dsc_2428 dsc_2429 dsc_2430 dsc_2431 dsc_2443 dsc_2444 dsc_2445

posted by arevatsag in Չդասակարգված and have Մեկնաբանությունները կասեցված են Միջոցառումներ-ում

Հաստիքացուցակ

Հաստիքացուցակ

posted by arevatsag in Չդասակարգված and have Մեկնաբանությունները կասեցված են Հաստիքացուցակ-ում

Դպրոցի պատմություն

dproci-patmutyun

posted by arevatsag in Չդասակարգված and have Մեկնաբանությունները կասեցված են Դպրոցի պատմություն-ում

Տեսադարան

posted by arevatsag in Դպրոցի անձնակազմ and have Մեկնաբանությունները կասեցված են Տեսադարան-ում

Ողջու՛յն, աշխարհ:

Welcome to Armenian Schools Sites. This is your first post. Edit or delete it, then start blogging!

posted by arevatsag in Չդասակարգված and have Comment (1)